Կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներ են, մեզ հետ չեն կարողանում պայմանավորվել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
15:44 27/06/2026
Հայաստան

Կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներ են, մեզ հետ չեն կարողանում պայմանավորվել. Նարեկ Կարապետյան

Կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներ են, մեզ հետ չեն կարողանում պայմանավորվել. Նարեկ Կարապետյան

Նախընտրական ու հետընտրական քարոզչության ընթացքում կալանավորված մարդկանց 90 տոկոսը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ են։ Այս մասին քաղաքական ուժի աջակիցների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով այն հարցին, թե իրենց ուժում չկա[U1] ՞ն մարդիկ, որ կարող են անցնել իշխանության կողմը։

«Դուք վստա՞հ եք Ձեր թիմի վրա, որ չեն լինի մարդիկ, որոնք կես ճանապարհին կկոտրվեն»,-հարցրեց հանդիպման մասնակիցներից մեկը։

«Եթե մարդը հայացքով է ընդդիմադիր, չեն կարողանա անգամ ճնշումով իր հոգին գողանալ։ Մեր սկզբունքային դիրքի պատճառով է, որ կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժից են․ Դա մի բանից է, չեն կարողանում մեզ հետ պայմանավորվել»,-ասաց Կարապետյանը։

 Ի դեպ, հանդիպման մասնակիցների կարծիքները բաժանվում են մանդատներ վերցնել-չվերցնելու հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալանավորվածների 90 տոկոսը մեր ուժի ներկայացուցիչներ են, մեզ հետ չեն կարողանում պայմանավորվել. Նարեկ Կարապետյան