Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
12:30 27/06/2026
Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։
«ՀՖՖ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։ Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»,- նշում են ՀՖՖ-ից։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder