Ավերիչ երկրաշարժից հետո Կարակասում սննդի և բենզինի հերթեր են
Աշխարհում
09:50 27/06/2026
Աշխարհ

Ավերիչ երկրաշարժից հետո Կարակասում սննդի և բենզինի հերթեր են

Կարակասի ավերիչ երկրաշարժից հետո մթերային խանութների և բենզալցակայանների մոտ երկար հերթեր էին գոյացել։ 

Սուպերմարկետներից մեկում 12 դրամարկղերի յուրաքանչյուր գծի մոտ հերթեր են գոյացել, որտեղ հաճախորդները սպասել են ավելի քան 40 րոպե։ Հաճախորդներից մեկը ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ երկրաշարժի հետևանքները կարող են հանգեցնել սննդի պակասի և գների բարձրացման, ուստի նա «որոշել է նախապես գնել այն, ինչ իրեն անհրաժեշտ է»։

Սուպերմարկետի շուրջ հավաքված գնորդներն այնքան շատ են, որ վարորդները կայանելու տեղ չեն ունենում։

Բենզալցակայանի մոտ հերթ նույնպես հերթեր են։ 

Նշենք, որ երկու օր առաջ Վենեսուելան ցնցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 920 մարդ, ևս 3360-ը տուժել են:  ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը AFP-ին ասել է,  կազմակերպության գնահատմամբ, անհետ կորած է համարվում ավելի քան 50 000 մարդ:

Այս պահին 16 երկիր և ՄԱԿ-ը մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ են ուղարկել Վենեսուելա, որոնք կժամանեն առաջիկա օրերին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավերիչ երկրաշարժից հետո Կարակասում սննդի և բենզինի հերթեր են