Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չտեսանկարահանվող տեղամասերում փաստացի մասնակցության և նախանական մասնակիցների հնարավոր թվի անհամընկումներ կա. Գոհար Մելոյանը՝ ԿԸՀ-ին
«Տեսախցիկնորով ստացված տվյալների որոշակի հաշվարկ ենք իրականացրել և պարզվել է, որ 236 տեղամասային կենտրոններում, որոնք համապետական բաշխվծաություն չունեն, տեսախցիկներ չեն տեղադրվել»,- ՍԴ-ում դիմելով ԿԸ հանձնաժողովի ներկայացուցիչներին, ասա «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ տեսախցիկներ, չեն տեղադրվել, քանի որ այդ տեղամասերում 300 ընտրողից քիչ ընտրողներ են ունեցել։
Նա նշեց, որ նման ընտրական տեղամաս 34 ընտրատարածքում՝ 75 է եղել, 30 ընտրատարածքում՝ 34 տեղամաս չեն տեսանկարահանվել և նման տեղամասեր կան 10 ընտրատարծքներում;
«Ըստ ընտրարդունքների տվյալների, այդ տեղամասերում 25800 ընտրող է մասնակցել ընտրություններին»,- ասաց Մելոյանը և հարցրեց, թե արդյոք այն վերահսկելիության տեսանկյունից ազդեցություն չունի ընտրությունների արդյունքների վրա, քանի որ այդ տեղամասերից ընտրախախտումների վերաբերյալ մեծաքանանակ ահազանգեր են ստացել»,- ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը՝ հեվելելով. «Այդ տեղամասերում «Մասնակցության և նախանական մասնակիցների հնարավոր թվի անհամընկումներ կան»;
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ բացի տեսախցիկներից կա վերահսկելու այլ մեխանիզմ, օրինակ՝ վստահված անձինք և ընդամենը 11 ընտրատեղամասում է, որ ՍԴ դիմող կողմերը վստահված անձինք չեն ունեց։
Գոհար Մելոյանն է հիշցրեց, որ ընտրությունների ջամանակ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված որոշ անձանց բերման են ենթակել, վերցրել նրանց նոթատետրերը և չեն վերադարձրել։