Ազգականի թшղումից վերադարձող 32-ամյա վարորդը բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. բժիշկները արձանագրել են նրա մшհը
Հասարակություն
21:48 28/06/2026
Հայաստան

Ազգականի թшղումից վերադարձող 32-ամյա վարորդը բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. բժիշկները արձանագրել են նրա մшհը

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տիչինա փողոցում, թիվ 300/1 հասցեի դիմաց, «La Defense» հյուրանոցային համալիրի մոտ Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտածածկույթի բազալտե եզրաքարերին և գլխիվայր մասամբ հայտնվել կանաչ գազոնում։

«Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, ցավոք, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը վերադառնալիս է եղել ազգականի հուղարկավորությունից.,-հայտնում է shamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder