99 տոկոս տեղամասերում, որտեղ առկա են ընտրախախտումներ, հաղթել է ՔՊ-ն. Օրբելյան
Քաղաքական
12:44 29/06/2026
Հայաստան

99 տոկոս տեղամասերում, որտեղ առկա են ընտրախախտումներ, հաղթել է ՔՊ-ն. Օրբելյան

«Այն բոլոր տեղամասերում, կամ 99 տոկոսում, որտեղ առկա են   ընտրախախտոմներ,  հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն  ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Նա նաև նշեց, ի պատասխան ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին, որ, ըստ ձեր հաշվարկներով, որքա՞ն է կազմում այն ընտրական տեղամասերի թիվը, որտեղ վեր են հանել ենթադրալ անհամապատասխանություններ. «Մնացած բոլոր տեղամասերի դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը  40-50 տոկոսի շրջանակում է։ Այսինքն այնտեղ, որտեղ շեղումներ չեն եղել, մնացած կուսակցությունների և ՔՊ-ի միջև ձայների բաշխումը քիչ, թե շատ համապատասխանում է 50 տոկոսի շեմին»։

Օրբելյանն ասաց, որ տվյալները մշակվել են Six Sigma որակի կառավարման ստանդարտով, և ըստ եզրակացության, խախտումներն այնպիսին են, որ թույլ են տալիս կասկածի տակ դնել ամբողջ գործընթացը։

«Բացարձակ թվերն ինքնին խնդիր չէր լինի, եթե 4 տոկոսի շեմը չլիներ»,- ընդգծեց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder