Գերմանիայում տեղի ունեցած հրաձգությունից հետո ձերբակալվածների թիվը հասել է երեքի
Հասարակություն
20:49 29/06/2026
Աշխարհ

Գերմանիայում տեղի ունեցած հրաձգությունից հետո ձերբակալվածների թիվը հասել է երեքի

Գերմանական Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է երեքի, նրանց թվում կին կա։ Այս մասին հայտնում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

«Հրաձգության գործով ձերբակալվել է երեք մարդ։  Սկզբնապես խոսքը երկու կասկածյալի՝ տղամարդու և կնոջ մասին էր, երկուսն էլ՝ 21 տարեկանից բարձր»,- ասված է հրապարակման մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ ներկայումս պարզվում է երրորդ ձերբակալվածի առնչությունը հանցագործության կատարմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder