Իրանը հերքում է. առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություններ չի պլանավորում
Քաղաքական
22:13 29/06/2026
Հայաստան

Իրանը հերքում է. առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություններ չի պլանավորում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը առաջիկա օրերին Կատարում որևէ բանակցություններ չի պլանավորում ԱՄՆ-ի հետ։

Բաղային նշել է, որ այս շաբաթ իրանցի փորձագետների պատվիրակությունը կայցելի Դոհա՝ իրանական ակտիվների ապաշրջափակման ուղղությամբ աշխատելու համար, սակայն այս այցը կապված չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ։

«Մենք առաջիկա օրերին որևէ մակարդակով ԱՄՆ-ի հետ որևէ բանակցությունների ծրագրեր չունենք։ Ամերիկյան պատվիրակության այցը Կատար կապված չէ իրանական պատվիրակության այցի հետ՝ հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ աշխատելու համար», - ասել է Բաղային, որի հայտարարությունը հրապարակվել է նախարարության Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ մինչ այդ ամերիկյան կողմը պնդել էր կատարում հանդիպման փաստը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder