Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր կենսագրական ֆիլմը
Վերջերս թողարկված Մայքլ Ջեքսոնի մասին պատմող ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող կենսագրական ֆիլմը՝ հավաքելով 977 միլիոն դոլար (739 միլիոն ֆունտ ստերլինգ)՝ հայտնում է BBC-ն։
Մայքլն արդեն իսկ պատմության ամենամեծ երաժշտական կենսագրական ֆիլմն էր՝ առաջ անցնելով 2018 թվականի « Bohemian Rhapsody»-ից, որը պատմում էր Queen խմբի մասին։
Սակայն այն այժմ նաև գերազանցել է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի 2023 թվականի ֆիլմը, որը պատմում է ամերիկացի տեսական ֆիզիկոս Ջ. Ռոբերտ Օպենհայմերի մասին, որը նախկինում կինովարձույթի ռեկորդ էր սահմանում։
Անտուան Ֆուկուայի ռեժիսորությամբ ստեղծված «Մայքլը» ֆիլմը պատմում է ամերիկացի երգչի կյանքի ճանապարհի մասին՝ սկսած «Ջեքսոն 5» ընտանեկան խմբի մանկուց աստղ լինելուց մինչև փոփի արքա դառնալը։
Գլխավոր դերը կատարում է երգչի հարազատ եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը, իսկ նրա ծնողներին՝ Քոլման Դոմինգոն և Նիա Լոնգը։
Ապրիլին թողարկված «Մայքլը» առաջին շաբաթում համաշխարհային վարձույթում վաստակել է 217 միլիոն դոլար և այն այժմ նաև Liongsgate Studios-ի ամենահաջողակ ֆիլմն է։
«Մայքլը» անկասկած մեծ հաջողություն է ունեցել բազմաթիվ երկրպագուների շրջանում ամբողջ աշխարհում՝ նրա մանկության ուսումնասիրության, հայտնի համերգային ելույթների և տեսահոլովակների վերստեղծումների համար։
Ջերմեյն Ջեքսոնի որդին՝ Ջաֆար Ջեքսոնը, հատուկ գովասանքի է արժանացել իր հորեղբորը մարմնավորելու համար։
Սակայն շատ քննադատներ ֆիլմն անվանել են «սպիտակեցում», նշելով, որ այն պատկերում է Ջեքսոնի կյանքի և կարիերայի մաքուր տարբերակը։
Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ֆիլմում անդրադարձ չի կատարվում երգչի դեմ սեռական բռնության մեղադրանքներին։
Սակայն վատ արձագանքները չեն խանգարել երկրպագուներին։ Ֆիլմը ֆինանսական աջակցությունը ստացել է է հանգուցյալ աստղի ժառանգության կողմից։ Lionsgate-ը ամենայն հավանականությամբ կթողարկի Ջեքսոնի կյանքի մասին ևս մեկ ֆիլմ։
Նոր ֆիլմը նաև ավելացրել է Ջեքսոնի երգերը հեռարձակող մարդկանց թիվը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում նա Մեծ Բրիտանիայում YouTube-ում ամենաշատ լսումներ ունեցող արտիստն է՝ կրկնակի ավելի շատ լսումներ ունենալով, քան իր ամենամոտ մրցակիցը՝ կանադացի աստղ Դրեյքը։