Ֆրանսիայի արևելքում պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռի վթարի հետևանքով տասնմեկ մարդ է զոհվել
Հասարակություն
14:14 29/06/2026
Աշխարհ

Ֆրանսիայի արևելքում պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռի վթարի հետևանքով տասնմեկ մարդ է զոհվել

Ֆրանսիայի արևելքում գտնվող Տոմբլեն քաղաքում քաղաքացիական ինքնաթիռի կորանման պատճառով 11 մարդ է զոհվել. Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Զոհերի թվում եղել են հինգ հրահանգիչները և հինգ ուղևորներ, ովքեր պատրաստվում էին առաջին անգամ թռիչք կատարել պարաշյուտով։

Ինքնաթիռը, որն օգտագործվում էր պարաշյուտիստների դպրոցի կողմից, թռիչք էր կատարել Նենսի-Էսիի օդանավակայանից և վթարի է ենթարկվել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը նշել է, որ Փարիզի դատախազությունը սկսել է միջադեպի պատճառների հետաքննությունը, հավելով, որ զոհերի հարազատներից մի քանիսը ակաբատես են եղել դեպքին։

Ներքին գործերի նախարարը նաև ասել է, որ բժշկական և հոգեբանական աջակցության խմբեր են ժամանել՝ հարազատներին և այլ վկաներին օգնություն ցուցաբերելու համար։ Ինքնաթիռը գետնին է բախվել օդանավակայանի եզրին՝ բնակելի թաղամասի և առևտրի կենտրոնի մոտակայքում։ 

Մահացած պարաշյուտիստների կեսը բուժքույրեր էին, BBC-ի փոխանցմամբ՝ BFM-ին ասել է տեղական բուժքույրական կազմակերպության նախագահ Թիերի Պեշին:

«Նրանք գործընկերներ էին, որոնք որոշել էին առաջին անգամ պարաշյուտով ցատկել, անկասկած՝ հանգստանալու համար, քանի որ մենք դժվարին ժամանակաշրջան ենք ապրում՝ կապված շոգի հետ», - ասել է  նա։

Թոմբլենի քաղաքապետ Էրվե Ֆերոնն էլ ենթադրում է, որ վթարը կարող է կապված լինել Եվրոպայում անոմալ շոգերի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder