Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
19:23 29/06/2026
Հայաստան
Ի՞նչ փուլում է Չարենցավանի մոտ կայծակի հարվածից տուժած կամրջի ճանապարհի վերանորոգումը
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսով պայմանավորված լրացուցիչ ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ Առաջիկա 1-2 օրերին հեծանները կբերվեն, և կսկսվեն դրանց տեղադրման աշխատանքները»,- նշված է հաղորդագրությունում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder