Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ-ում քննության ընթացքում ԿԸՀ-ն ընդունել է, որ ընտրախախտումներ եղել են. Վարդևանյան
«Սահմանադրական դատարանում քննության ընթացքում ԿԸՀ-ն ընդունել է, որ ընտրախախտումներ եղել են։ Իրենց դատողությունն այն է, որ դրանք էական ազդեցության չեն ունեցել։ Մենք ասում ենք՝ ունեցել են էական ազդեցություն»,- ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա, կարևոր հանգամանք է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ամբողջությամբ կիսում ԿԸՀ դիրքորոշումը, որ խախտումները, որպես այդպիսին, էական ազդեցություն չեն ունեցել ընտությունների արդյունքների վրա։
«Ընդհանրապես, իրավիճակը, երբ ՔՊ-ն է մասնակցում և Վահագն Հովակիմյանն է մասնակցում, սա էլ է խնդիր։ Պատկերացրեք, ՍԴ-ն Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունն անհնարին համարեց, բայց ԿԸՀ-ն գտնում է, որ միայն Վահագն Հովակիամյանը պետք է իրենց ներկայացնի ՍԴ»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։