Երևի նաև կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում էր Արցախի հարցում. Աբրահամյան
Քաղաքական
09:51 29/06/2026
Հայաստան

Երևի նաև կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում էր Արցախի հարցում. Աբրահամյան

«Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, Իսրայելի դրդապատճառները, Իսրայել–Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։

«Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին քաղաքական օրակարգը «ջայլամային քաղաքականություն» է հիշեցնում։

Երևի նաև կգա ժամանակը, եթե, իհարկե, արդեն այդպես չեն վարվում, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել, ինչպես դա անում էր Արցախի հարցում»,- գրել է Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևի նաև կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում էր Արցախի հարցում. Աբրահամյան