Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը
Հասարակություն
09:56 29/06/2026
Հայաստան

Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը

Հունիսի 29-ին՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը