100-յակներով ընտրախախտումներ կներկայացնեմ, որոնք էական ազդեցություն կարող էին ունենալ. Մելոյան
Քաղաքական
13:45 29/06/2026
Հայաստան

100-յակներով ընտրախախտումներ կներկայացնեմ, որոնք էական ազդեցություն կարող էին ունենալ. Մելոյան

«Մենք բոլոր տեղամասային կենտրոններում պետք է ունենայինք վստահված անձինք։ Օրինակ, 11  տեղամասային կենտրոնների հետ կապված  խոչընդոտը պայմանավոված է եղել մի շարք համակիրների, աջակիցների ձերբակալություններով»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ պարբերաբար վստահված անձանց աշխատանքը կաթվածահար է եղել,  որոշակի ժամանակահատվածներով վստահված անձանց հետ կապը կորել է կամ տարբեր  միջամտությունների  արդյունքում վստահված անձինք ոստիկանների կողմից հրավիրվել են դուրս կամ ՔՊ-ի հետ  հստակ արձանագրված ծեծկռտուքի միջադեպ կա։

«Համալիր կերպով նախատեսված էր՝ բոլոր տեղամասային կենտոններում ունենալ ներկայացվածություն, բայց այդ օրը կաթվածահար է եղել աշխատանքը»,- ընդգծեց Մելոյանը։ 

Ինչ վերաբերում է  արձանագրված ընտրախախտումներին,  Մելոյանն ասաց. «Ես օրվա ավարտին ձեզ համալիր զեկույց կներկայացեմ, որտեղ, ըստ տեղամասային կենտրոնների, 100-յակներով  ընտրախախտումներ են արձանագրված, որոնք, մեր գնահատմամբ, էական ազդեցություն կարող էին ունենալ հենց քվեարկության օրվա հետ կապված»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
100-յակներով ընտրախախտումներ կներկայացնեմ, որոնք էական ազդեցություն կարող էին ունենալ. Մելոյան