«Դուք չէ, որ գլխներիս պետք է լեկցիա կարդաք». Թուրքիայից արձագանքները չեն դադարում
Քաղաքական
14:44 29/06/2026
Աշխարհ

«Դուք չէ, որ գլխներիս պետք է լեկցիա կարդաք». Թուրքիայից արձագանքները չեն դադարում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Դուրանը երեսպաշտություն է որակել Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության  ճանաչման մասին բանաձևի ընդունումը։

Պատմական իրադարձությունները որպես քաղաքական զենք օգտագործելը Իսրայելի ռեժիմի կողմից, որն առանց ամոթի ստորագրեց  21-րդ դարի ամենաբարբարոսական կոտորածի վերաբերյալ համաձայնությունը՝ սպանելով տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների, չխնայելով ո՛չ երեխաներին, ո՛չ կանանց, ո՛չ էլ տարեցներին, պարզ ու մաքուր երեսպաշտություն է»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Թուրք խոսնակը նշել է, որ Ցեղասպանության համար միջազգային դատարանի առաջ կանգնածը իրավունք չունի Թուրքիայի գլխին դասախասութուն կարդալ կամ էլ իրեն խղճի պահապան նշանակել։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին  իրականացրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը։ Նախաձեռնությունը ներկայացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, այն ընդունվել է կաբինետի անդամների կողմից կիրակի՝ հունիսի 28-ին:

Փաստաթուղթը նախատեսում է ճանաչել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը, դատապարտել այս իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ, տեղեկացնել Քնեսեթին այս որոշման ընդունման մասին և քայլեր ձեռնարկել հարցը Քնեսեթի լիագումար նիստում քվեարկության դնելու համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Դուք չէ, որ գլխներիս պետք է լեկցիա կարդաք». Թուրքիայից արձագանքները չեն դադարում