Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր կենսագրական ֆիլմը
Մշակույթ
18:00 29/06/2026
Հայաստան

Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր կենսագրական ֆիլմը

Վերջերս թողարկված Մայքլ Ջեքսոնի մասին պատմող ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող կենսագրական ֆիլմը՝  հավաքելով 977 միլիոն դոլար (739 միլիոն ֆունտ ստերլինգ)՝ հայտնում է BBC-ն։

Մայքլն արդեն իսկ պատմության ամենամեծ երաժշտական ​​կենսագրական ֆիլմն էր՝ առաջ անցնելով 2018 թվականի « Bohemian Rhapsody»-ից, որը պատմում էր Queen խմբի մասին։

Սակայն այն այժմ նաև գերազանցել է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի 2023 թվականի ֆիլմը, որը պատմում է ամերիկացի տեսական ֆիզիկոս Ջ. Ռոբերտ Օպենհայմերի մասին, որը նախկինում կինովարձույթի ռեկորդ էր սահմանում։

Անտուան ​​Ֆուկուայի ռեժիսորությամբ ստեղծված «Մայքլը» ֆիլմը պատմում է ամերիկացի երգչի կյանքի ճանապարհի մասին՝ սկսած «Ջեքսոն 5» ընտանեկան խմբի մանկուց աստղ լինելուց մինչև փոփի արքա դառնալը։

Գլխավոր դերը կատարում է երգչի հարազատ եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը, իսկ նրա ծնողներին՝ Քոլման Դոմինգոն և Նիա Լոնգը։

Ապրիլին թողարկված «Մայքլը» առաջին շաբաթում համաշխարհային վարձույթում վաստակել է 217 միլիոն դոլար և այն այժմ նաև  Liongsgate Studios-ի ամենահաջողակ ֆիլմն է։

«Մայքլը» անկասկած մեծ հաջողություն է ունեցել բազմաթիվ երկրպագուների շրջանում ամբողջ աշխարհում՝ նրա մանկության ուսումնասիրության, հայտնի համերգային ելույթների և տեսահոլովակների վերստեղծումների համար։

Ջերմեյն Ջեքսոնի որդին՝ Ջաֆար Ջեքսոնը, հատուկ գովասանքի է արժանացել իր հորեղբորը մարմնավորելու համար։

Սակայն շատ քննադատներ ֆիլմն անվանել են  «սպիտակեցում», նշելով,  որ այն պատկերում է Ջեքսոնի կյանքի և կարիերայի մաքուր տարբերակը։

Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ֆիլմում անդրադարձ չի կատարվում  երգչի դեմ սեռական բռնության մեղադրանքներին։

Սակայն վատ արձագանքները չեն խանգարել երկրպագուներին։ Ֆիլմը  ֆինանսական  աջակցությունը ստացել է  է հանգուցյալ աստղի ժառանգության կողմից։  Lionsgate-ը ամենայն հավանականությամբ կթողարկի Ջեքսոնի կյանքի մասին ևս մեկ ֆիլմ։

Նոր ֆիլմը նաև ավելացրել է Ջեքսոնի երգերը հեռարձակող մարդկանց թիվը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում նա Մեծ Բրիտանիայում YouTube-ում ամենաշատ լսումներ ունեցող արտիստն է՝ կրկնակի ավելի շատ լսումներ ունենալով, քան իր ամենամոտ մրցակիցը՝ կանադացի աստղ Դրեյքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմը դարձել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր կենսագրական ֆիլմը