Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը
Հասարակություն
14:57 30/06/2026
Հայաստան

Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։

ՊՆ հաղորդմամբ, նախարար Պապիկյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և նորագույն տեխնոլոգիաներով համալրված ճաշարանում, ծանոթացել դրա տեխնիկական հագեցվածությանը, պայմաններին և ընձեռած հնարավորություններին։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև սննդի մատուցման գործընթացին։

Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով։ Կուրսանտների հետ զրույցում նախարարը հարցեր է ուղղել նաև պետության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հնարավորությունների վերաբերյալ՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ծրագրի իրականացման ընթացքում ծագող ցանկացած խնդիր պետք է բարձրաձայնվի և քննարկվի։

Այնուհետև նախարարը շարունակել է շրջայցն ակադեմիայի տարածքում, ծանոթացել գրադարան-ակումբի, թանգարանի և հյուրերի ընդունման համար նախատեսված սրահի շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը