Ինչ նպատակ ունի հեռախոսների կոդերի շտեմարանի ներդնումը. Գալյանի մեկնաբանությունը
Քաղաքական
12:03 30/06/2026
Հայաստան

Ինչ նպատակ ունի հեռախոսների կոդերի շտեմարանի ներդնումը. Գալյանի մեկնաբանությունը

«Նախագծի նպատակը  բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, ուղղակի ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան  արգելելն է»,- լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ կապված կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի հետ,  ըստ որի նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։

Գալյանը նշեց, որ հիմա աշխատում են անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության  մշակման շուրջ։

«Կարծում եմ՝ բոլոր մտահոգություններ պետք է, որ փարատվեն»,- ասաց նախարարը ի պատասխան հարցի՝ արդյո՞ք այս նախագիծը հեռախոսների ապօրինի ներմուծումը կանխելուց բացի փորձ չէ լրագրողներին, հասարակության մյուս անդամներին վերահսկողության տակ վերցնել, ինչի մասին բարձրաձայնում են  նաև մասնագետները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ նպատակ ունի հեռախոսների կոդերի շտեմարանի ներդնումը. Գալյանի մեկնաբանությունը