Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործողում է Ստամբուլ
Քաղաքական
12:58 30/06/2026
Հայաստան

Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործողում է Ստամբուլ

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Անահիտ Ավանեսյանը  հուլիսի 1-2-ը կմեկնի Թուրքիա  (Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։

Որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, այն կառավարության էջում հրապարակվել է այսօր։ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ  2026 թվականիպետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Անահիտ Ավանեսյանի` Թուրքիա գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատար վելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder