Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն կերպով հաղորդել անհետ կորած անձանց մասին տեղեկություններ. Հասանով
Քաղաքական
13:50 30/06/2026
Տարածաշրջան

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն կերպով հաղորդել անհետ կորած անձանց մասին տեղեկություններ. Հասանով

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի (անանուն) տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց, ինչպես նաև նրանց թաղման վայրերի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ և պետական ​​հանձնաժողովի քարտուղար Շարաֆատ Հասանովը։ 

Նրա խոսքով, Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը  մշակել է հատուկ համակարգ՝ էլեկտրոնային տվյալների բազայով։

«Տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և այն տրամադրողը որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվի։ Նպատակն է նպաստել անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը», - նշել է Շ. Հասանովը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder