Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոլիվուդյան ռեժիսորը դատապարտվել է ֆիլմի միջոցներով մեքենա, կրիպտոարժույթ գնելու համար. Նրան սպառնում էր մինչև 90 տարվա ազատազրկում
Հոլիվուդյան ռեժիսոր Կարլ Էրիկ Ռինշը մեղավոր է ճանաչվել Netflix-ի նկատմամբ իրականացրած խարդախության համար և դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման։
Նա գիտաֆանտաստիկ սերիալի համար նախատեսված միջոցները՝ մոտ 11 միլիոն դոլար (8.3 միլիոն ֆունտ ստերլինգ) ծախսել է անձնական կարիքների համար՝ գնելով մեքենաներ, կրիպտոարժույթներ և այլ շքեղ իրեր։
BBC-ի հաղորդմամբ՝ 48-ամյա դերասանը, որն առավել հայտնի է 2013 թվականի «47 Ronin» ֆիլմով, դատապարտվել է խարդախության և փողերի լվացման համար՝ միջոցների չարաշահման համար։
Նրան սպառնում էր մինչև 90 տարվա ազատազրկում, սակայն ներկայումս սպասվում է ավելի մեղմ պատիժ։
Դատավոր Ջեյ Ռաքոֆը նաև որոշել է, որ Ռինշին 3 տարի պետք է լինի հսկողության ներքո, նրանից պետք է բռնագանձեն 11 միլիոն դոլար, նշանակվել է 700 դոլար տուգանք։
Մինչ դատավճռի հրապարակումը դատարանում Ռինշը ներողություն է խնդրել և ասել, որ ընդունում է իր մեղքը։
«Այսօրվա դատավճիռը նախազգուշացնող ուղերձ է հղում. խարդախությունը չի հանդուրժվի», - հայտարարության մեջ ասել է ԱՄՆ դատախազ Ջեյ Քլեյթոնը։
Մեղադրող կողմը հայտնել է, որ Netflix-ը Ռինշին մոտ 55 միլիոն դոլար է տվել անավարտ գիտաֆանտաստիկ սերիալի համար, որը սկզբնապես կոչվում էր «Սպիտակ ձի», այդ թվում՝ 11 միլիոն դոլար, որը Ռինշին ասել էր, որ իրեն անհրաժեշտ է արտադրությունն ավարտելու համար։
Դրա փոխարեն, ըստ մեղադրող կողմի, նա գումարը դրել է անձնական հաշվի վրա, որտեղ ներդրել է այն և մի քանի ամսվա ընթացքում կորցրել կեսը։
Նա միջոցներ է ներդրել կրիպտոարժույթի մեջ և ծախսել է շքեղ գնումների վրա, ինչպիսիք են Rolls Royce մեքենան և հարյուր հազարավոր դոլարներ արժողությամբ այլ իրեր։
Նյու Յորքում նրա մեկշաբաթյա դատավարության ընթացքում ցուցմունք տալու համար հրավիրվել են Netflix-ի մի քանի ղեկավարներ, որոնք ասել են , որ համաձայնել են սերիալի միայն մեկ եթերաշրջանի, ինչն էլ Ռինշը չի կարողացել իրականացնել։
Ռինշը նույնպես հարցաքննվել է՝ ինչը քրեական գործով մեղադրյալի համար հազվադեպ քայլ էր՝ պնդելով, որ իրավիճակը թյուրիմացություն է եղել։
New York Times-ը հաղորդել է , որ ընկերներն ու գործընկերները նկարագրել են Ռինշին որպես ավելի անկայուն մարդ։