Կրակngներ՝ Վանաձորում․ պայմանագրային զինծառայողը խոստովանել է` ինքն է կրшկել
Իրավունք
09:53 30/06/2026
Հայաստան

Կրակngներ՝ Վանաձորում․ պայմանագրային զինծառայողը խոստովանել է` ինքն է կրшկել

Հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը և հայտնել, որ  ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, ով ատրճանակին նմանվող առարկայով կրակոցներ արձակելիս է եղել ու մոտենալով պարզել է, որ վերջինը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն։

Ոստիկանության գվարդիայի տեսուչին տղամարդը հայտնել է, որ ձեռքինն ատրճանակ է, պատկանում է իրեն և քանի որ ատեստավորման քննության է, մի քանի անգամ կրակել է գետնին։ Տղամարդը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ֆրունզիկ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder