Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նորածնի խնամակալության շուրջ վեճը վերածվել է կրшկոցների. 6 մարդ զnհվել է. Կասկածյալը Թուրքիայի քաղաքացի է
Գերմանիայի մայրերի և երեխաների կենտրոնում վեց մարդ է սպանվել նորածին աղջկա խնամակալության համար ծագած վեճից։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են հայտնում են տեղի ոստիկանությունից։
Բոլոր զոհերը՝ չորս կին և երկու տղամարդ Համբուրգի մոտ գտնվող Շտադե քաղաքի հյուսիսային հատվածում տեղակայված կենտրոնի աշխատակիցներ են։ Կան նաև վիրավորվածներ։
Պաշտոնյաները հայտնել են, որ երեք ամսական երեխան և նրա մայրը այդ պահին գրասենյակում են եղել, բայց չեն տուժել։
Ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի։ Իսկ պաշտոնյաները հայտնել են, որ հանրության համար այլևս սպառնալիք չկա։
«Սպանությունները կատարվել են ընտանեկան վեճի պատճառով»,- լրագրողներին ասել է ներքին գործերի նախարար Դանիելա Բերենսը, նշելով, որ քաղաքական կամ տնտեսական դրդապատճառներ չկան։
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցների մասին առաջին անգամ հաղորդվել է տեղական ժամանակով ժամը 12:10-ի սահմաններում, որը հետագայում հաստատվել է։
Ոստիկանությունը հայտնել է, որ կանայք և մեկ տղամարդ սպանվել են հաստատության ներսում, իսկ վեցերորդ անձը՝ ստացած վնասվածքներից հիվանդանոցում: Բոլոր զոհերը չափահասներ են:
Ոստիկանապետ Քեթրին Շուլը հայտնել է, որ կասկածյալ հրաձիգը 45 տարեկան է և հանդիսանում է Թուրքիայի քաղաքացի, սակայն ծնվել է Գերմանիայում և բնակվում է Հանովերում։
Շուոլը հավելել է, որ ենթադրյալ մարդասպանը զենք կրելու թույլտվություն չի ունեցել և դեպքի վայրից փախել է սպանված կնոջ մեքենայով։ Շտադեն գտնվում է Համբուրգից մոտ 30 կմ (19 մղոն) արևմուտք և ունի մոտ 50,000 բնակչություն։