Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ նպատակ ունի հեռախոսների կոդերի շտեմարանի ներդնումը. Գալյանի մեկնաբանությունը
«Նախագծի նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, ուղղակի ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան արգելելն է»,- լրագրողներին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ կապված կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի հետ, ըստ որի նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։
Գալյանը նշեց, որ հիմա աշխատում են անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ։
«Կարծում եմ՝ բոլոր մտահոգություններ պետք է, որ փարատվեն»,- ասաց նախարարը ի պատասխան հարցի՝ արդյո՞ք այս նախագիծը հեռախոսների ապօրինի ներմուծումը կանխելուց բացի փորձ չէ լրագրողներին, հասարակության մյուս անդամներին վերահսկողության տակ վերցնել, ինչի մասին բարձրաձայնում են նաև մասնագետները։