Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն կերպով հաղորդել անհետ կորած անձանց մասին տեղեկություններ. Հասանով
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի (անանուն) տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց, ինչպես նաև նրանց թաղման վայրերի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ և պետական հանձնաժողովի քարտուղար Շարաֆատ Հասանովը։
Նրա խոսքով, Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը մշակել է հատուկ համակարգ՝ էլեկտրոնային տվյալների բազայով։
«Տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, և այն տրամադրողը որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկվի։ Նպատակն է նպաստել անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը», - նշել է Շ. Հասանովը։