Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է. ՔԿ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։
Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում։