Հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Հասարակություն
21:57 01/07/2026
Հայաստան

Հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
              
 Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

Հրշեջ փրկարարները մարել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։Հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։ Կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder