Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի նախաձեռնությամբ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։