Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեք մարդ մшհшցել է Մեխիկոյում Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոնակատարության ժամանակ
Մեխիկոյում Աշխարհի գավաթի խաղարկության տոնակատարության ժամանակ խեղդվել է երեք մարդ, այդ թվում՝ 19-ամյա մի աղջիկ, 48-ամյա կին և 44-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով մայրաքաղաքի առողապահական մարմնի հայտարարությանը։
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոցներ, հիմնականում քաղաքի կենտրոնում գտնվող Անկախության հրեշտակի հուշարձանի շուրջ, որպեսզի նշի երկրի առաջին հաղթանակը Աշխարհի գավաթի խաղարկությունում 1986 թվականից ի վեր։
Առողջապահական մարմինները հայտնել են, որ շտապօգնության ծառայությունները տարբեր վայրերում բուժօգնություն են ցուցաբերել երեք անգիտակից մարդկանց, նախքան նրանց հիվանդանոց տեղափոխելը: Հաստատվել է, որ երեքն էլ մահացել են խեղդվելու հետևանքով։
Մահվան դեպքերի մասին հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում արված գրառման մեջ քաղաքապետ Բրուգադան կոչ է արել երկրպագուներին հաղթանակները միշտ տոնել պատասխանատվությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով։
Երեքշաբթի օրվա հաղթանակի շնորհիվ Մեքսիկային դուրս է բերում Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք կարող են մրցել Անգլիայի հետ։