Ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին կբարձրանա
Հասարակություն
07:35 01/07/2026
Հայաստան

Ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին կբարձրանա

Երևանում հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder