Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ին
Քաղաքական
10:29 01/07/2026
Աշխարհ

Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ, մասնավորապես՝ ամերիկյան  տարածքում, անհանսգտություն է առաջացնում։ Այս մասին գրում է Ռոյթերսը։ 

Քաղաքական գործիչը շեշտել է, որ համաձայն չէ պապի դիրքորոշման հետ։ Վենսը, սակայն, կաթոլիկ է։

Վենսը նշել է, որ կաթոլիկ եկեղեցու և այլ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ իր շփումներում փորձում է համոզել նրանց ԱՄՆ ներգաղթային քաղաքականության հիմնավորվածության մեջ։

«Ես նրանց ասում եմ, որ մենք թշնամաբար չենք տրամադրված այս հարցում», - ասել է փոխնախագահը։

Քաղաքական գործիչը կոչ է արել  կրոնական առաջնորդներին երկխոսության, բայց նաև հիշեցրել նրանց, որ զանգվածային միգրացիան ունի իր բացասական հետևանքները։

Լևոն XIV պապը բազմիցս քննադատել է ԱՄՆ կառավարության կողմից սկսված հակամիգրացիոն արշավը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վենս. Հռոմի պապի դիրքորոշումը ներգաղթի հարցում անհանգստացնում է ԱՄՆ-ին