Կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. Խուդոյան
Քաղաքական
13:11 01/07/2026
Հայաստան

Կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. Խուդոյան

«Սահմանադրական դատարանում 5 օր տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում և հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է  դրսևորում, կարելի է  ասել չենք ունեցել ԿԸՀ, քանի որ չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ունեցած եզրափակիչ ելույթում ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։ 

Դաշինքի ներկայացուցիչ Տաթև Սողոյանն ասաց, որ ԿԸՀ-ն  իրականացրել է 0 վարչական վարույթ։ 

Խուդոյանը շարունակեց. «Ինչի համար առհասարակ գոյություն ունի ԿԸՀ-ն. եթե ուղղակի ընտրական միջոցառումներ և քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք է լինի, ավելի լավ է փակել  ԿԸՀ-ն, փոխարենն այդ գումարը պետական բյուջեից  հատկացնել «Դոմինո վիդեո փրոդաքշնին»՝  հաստատ ավելի լավ կկազմակերպի միջոցառումները»։ 

Նա նաև նշեց, որ այս ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել կալկուլյատրով՝ պարզ հաշվարկի միջոցով. «Եթե մինչ քննարկվում է ազդեցությունները, հնարավորությունները, այս դեպքում թվաբանական հստակ հաշվարկով՝ ձայների հաշվարկով, ֆինանսական ծախսերի հաշվարկով, դա ապացուցելի է»։ 

Խուդոյանը նաև ասաց, որՔՊ-ն քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորել  է պետական բյուջեից։ 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ելույթներն  ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. Խուդոյան