Անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով՝ պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր
Քաղաքական
17:08 29/06/2026
Հայաստան

Անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով՝ պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր

«Ընտրողը չափազանց շատ խոցելի վիճակում է։ Շատ ազդեցություններից կարող է խոցվել. խոցելի է, որովհետև ծայրահեղ սոցիալական վատ պայմաններում է ապրում, ծանր հոգեբանական վիճակի մեջ է գտնվում առնվազն 2020 թվականի պատերազմից հետո, խոցելի է, որովհետև տեղեկատվական գրոհների  տակ է գտնվում»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա ընդգծեց, որ հայ ընտողն, ով այսքան խոցելի է, պաշտպանության կարիք ունի։

«Պետությունը  պարտավոր է ապահովել, որ ընտրողը պաշտպանված լինի։ Հենց դրա համար պետությունը ԿԸՀ-ին տվել է լիազորություններ, գումար, հնարավորություններ, որպեսզի ապահովի այդ ընտրողի հնարավորինս քիչ խոցելի դարձնելը, պաշտպանի ազդեցություններից»,- ասաց Խուդոյանը։

Այնուհետև նա իր խոսքն ուղղեց ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանին. «Դիմողներից ոչ մեկ այն կարծիքն չէ, ինչպես ձևակերպեցիք, ընտրողը զոմբի է, բայց հայ ընտրողը չափազանց շատ խոցելի է, ունի պաշտպանության կարիք։

Հայ ընտրողն այն ընտրողն է, ով կարող է ակնկալիք ունենալ, որ Սահմանադրական դատարանն ապահովելու է, որ իր ընտրելու կամքի վրա  ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր»։

Մինչ այդ ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը դիմել էր քաղաքական ուժերին՝ կարճ բնութագրել Հայաստանի քաղաքացուն  որպես ընտրող։

«Երբ ես կարդում եմ դիմումները, տպավորություն է իմ մոտ, որ Հայաստանում ընտրողը  զոմբի է, ինչ-որ մեկն ասաց՝ «շուն շանգյալ», սրանք վախեցան, գնացին, իրենց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձրացավ, ուրախությունից... Այդքան պարզ չէ կյանքը, ի՞նչ է՝ մարդկանց լրիվ ավտոմատի տե՞ղ եք դրել, մատի մի շարժումից պատրաստ են հրամաններ կատարե՞լ»։

Նա նաև նշեց, որ չի հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով պիտի ընտրի իր ապագան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անձամբ չեմ հարգի այն ընտրողին, որ Ջենիֆեր Լոպեսին նայելով՝ պիտի ընտրի իր ապագան. ՍԴ դատավոր