Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը. «Ինտեր»
Սպորտ
14:57 01/07/2026
Աշխարհ

Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը. «Ինտեր»

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։ 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

««Ինտեր»-ն ուրախ է հայտարարել, որ համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում. 1989 թվականին ծնված կիսապաշտպանը կմնա «Ներաձուրիի» կազմում մինչև 2027 թվականի հունիսի 30-ը»,- նշված է «Ինտեր»-ի կայքում։ 

Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված են Հենրիխ Մխիթարյանի լուսանկարները՝ հետևյալ գրություններով. «Ճանապարհորդությունը շարունակվում է»։

«187 👕
12 ⚽
21 🅰️
6 🏆

Եվ դեռ չի ավարտվել»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder