ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու
Քաղաքական
17:46 01/07/2026
Հայաստան

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործով որոշում կայացնելու։ 

«Դատաքննությունը հայտարարվում է ավարատված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ սույն գորոծով որոշում կայացնելու»,- հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Նա նաև ասաց, որ որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա ավարտ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել, վերաքվեարկություն նշանակել կամ իրականացնել մանդատների վերաբաշխում։ 

Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու