Երեք մարդ մшհшցել է Մեխիկոյում Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոնակատարության ժամանակ
Առողջություն
22:00 01/07/2026
Աշխարհ

Երեք մարդ մшհшցել է Մեխիկոյում Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոնակատարության ժամանակ

Մեխիկոյում Աշխարհի գավաթի խաղարկության տոնակատարության ժամանակ խեղդվել է   երեք մարդ, այդ թվում՝  19-ամյա մի աղջիկ, 48-ամյա  կին և 44-ամյա տղամարդ:  Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով մայրաքաղաքի առողապահական մարմնի հայտարարությանը։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոցներ, հիմնականում քաղաքի կենտրոնում գտնվող Անկախության հրեշտակի հուշարձանի շուրջ, որպեսզի նշի երկրի առաջին հաղթանակը Աշխարհի գավաթի խաղարկությունում 1986 թվականից ի վեր։

Առողջապահական մարմինները հայտնել են, որ շտապօգնության ծառայությունները տարբեր վայրերում բուժօգնություն են ցուցաբերել երեք անգիտակից մարդկանց, նախքան նրանց հիվանդանոց տեղափոխելը: Հաստատվել է, որ երեքն էլ մահացել են խեղդվելու հետևանքով։

Մահվան դեպքերի մասին հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում արված գրառման մեջ քաղաքապետ Բրուգադան կոչ է արել երկրպագուներին հաղթանակները միշտ տոնել պատասխանատվությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով։

Երեքշաբթի օրվա հաղթանակի շնորհիվ Մեքսիկային դուրս է բերում Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք կարող են մրցել Անգլիայի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեք մարդ մшհшցել է Մեխիկոյում Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոնակատարության ժամանակ