Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան
Քաղաքական
13:46 02/07/2026
Հայաստան

Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան

«Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք, չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստան-Ռուսասան հարաբերություններում»,- Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, ո Հայաստանը գործում է իր երկրի շահերի շրջանակներում. «Բնականաբար, մենք միջազգային մեր ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց որևէ այլ գորընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի շահեր։ Սա, կարծում եմ, տրամաբանական է  ցանկացած երկրի համար»։ 

Փաշինյանն ասաց, որ  նախօրեին իր նախաձեռնությամբ է հեռախոսազրույց ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի Միշուստինի հետ,  պայմանավորվել են առաջիկայում ավելի մարամաս քննարկումներ կունենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չենք ստեղծի, չունենք. Փաշինյան