Սևանա լճի ափին շան հետ կորած քաղաքացուն գտել են եղեգնուտում
Հասարակություն
10:14 02/07/2026
Հայաստան

Սևանա լճի ափին շան հետ կորած քաղաքացուն գտել են եղեգնուտում

Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն։

Փրկարարներն անտառային հատվածով, մոտ 300 մետր քաղաքացուն  դուրս են բերել երթևեկելի հատված և տեղափոխել Գեղամասար բնակավայր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևանա լճի ափին շան հետ կորած քաղաքացուն գտել են եղեգնուտում