Դա գժություն է. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
15:55 02/07/2026
Հայաստան

Դա գժություն է. Ալեն Սիմոնյան

«Դուք գի՞ժ եք։ Կներեք այս բառի համար»,- ասուլիսում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԺ նախագահ չդառնալը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանն իր մեջ տեսնում է իրեն մրցակից։

Նա նշեց, որ որևէ հավականություն չունի, չի ունեցել. «Իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է՝ միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ ետ, այն պահին, երբ որ իրեն պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Իմ պահվածքով, աշխատանքով, զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ։

Չեմ կարծում, որ վարչապետի մետքի ծայրով կարող է նման բան անցնի, մենք նույն թիմ ենք, համակարգն ենք։ Չի կարող նման բան լինել, դա գժություն է»։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը կուսակցության վարչության որոշմամբ, չի շարունակի լինել ԱԺ նախագահ։ Այդ պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին։ Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ չի վերցնի պատգամավորական մանդատը։

Սիմոնյանը նաև ասաց, որ երբևէ որևէ մեկի հետ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանալու հարցով խոսակցություն չի ունեցել, կոռեկտ չի համարում. «Հայաստանն ունի նախագահ, որին շատ սիրում եմ, հարգում եմ, նման խոսակցությունն անհեթեթություն է, որևէ մեկի ետ նման բան չեմ քննարկել, չեմ խոսել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder