Կիևը հայտնում է 13 զոհվածի մասին
Քաղաքական
11:25 02/07/2026
Աշխարհ

Կիևը հայտնում է 13 զոհվածի մասին

Ռուսաստանն անցած գիշեր խոշոր հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, որի հետևանքով զոհվել է 13 , վիրավորվել՝ 30 մարդ։ Հղում անելով պաշտոնյաներին հայտնում է BBC-ն։

Քաղաքի մի քանի շենքերին հարվածներից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է մի քանի թաղամասերի տարհանման մասին։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ասել է, որ զոհերի թվում երեխաներ կան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, պնդում է, որ թիրախավորել է էներգետիկ օբյեկտները՝ ի պատասխան Ուկրաինայի վերջին հարվածների։

Քաղաքում մի քանի հրդեհներ են բռնկվել, և վնասներ են գրանցվել քաղաքի շտապօգնության կայանում, որի հետևանքով առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է։

Կիևի պաշտոնյաների խոսքով՝ մինչ այժմ փրկվել է 34 մարդ, և փրկարարական աշխատանքները շարունակվում են տուժած վայրերում, այդ թվում՝ բարձրահարկ բնակելի շենքում և Կիևի հարավ-արևելքում գտնվող տներում։

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Օլգա Ստեֆանիշինան X-ում  գրառման մեջ գրել է. «Եվս մեկ սարսափելի գիշեր քաղաքի բնակիչների համար, ովքեր ստիպված էին այն անցկացնել ապաստարաններում։ Հրդեհներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի ոչնչացում քաղաքի մի քանի թաղամասերում»։

Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացվող առաջին լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածն էր ավելի քան երկու շաբաթվա ընթացքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder