Ազատություն քաղբանտարկյալներին. Մինչ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հանդիպում է Փաշինյանին, կառավարության դիմացի մայթին բողոքի ակցիա է
Քաղաքական
12:39 02/07/2026
Հայաստան

Ազատություն քաղբանտարկյալներին. Մինչ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հանդիպում է Փաշինյանին, կառավարության դիմացի մայթին բողոքի ակցիա է

Մինչ կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Հայաստանին աջակցելու, Ռուսաստանի կողմից տնտեսական բռնության ենթարկվելու մասին հայտարարություններ է հնչեցնում, շենքի դիմացի մայթին բազմաթիվ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում։

Նրանց կառավարության շենքին մոտենալ չթողեցին, ակցիայի վայր են բերվել բազմաթիվ ոստիկաններ։

Մարդիկ այստեղ են եկել  ՔԿՀ-ներում, տնային կալանքներում գտնվող սրբազանների, քաղաքական-հասարական գործիչների լուսանկարներով՝ հիշեցնելով, որ նրանք իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար բանտարկված են, ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության, ինչպես նաև մերժելով բռնապետությունը, որի հաստատման փորձեր են արվում Հայաստանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder