Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11-ամյա կանադացի տղան մահացել է չղջիկի խայթոցից առաջացած կատաղության հետևանքով։ Խայթոցի պահին երեխան քնած է եղել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Կանադական բժշկական ասոցիացիայի» ամսագրում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականին, երբ երեխան ընտանիքի հետ գտնվում էր Օնտարիոյի մի տնակում։
Տղայի ծնողները անմիջապես բժշկական օգնության չեն դիմել, քանի որ որդին որևէ տեսանելի վնասվածք չուներ, սակայն 19 օր անց տղան սկսել է թմրածություն և դեմքի այտուցվածություն զգալ:
«Կանադական բժշկական ասոցիացիայի» ամսագիրը հաջորդող օրերին նկարագրել է, թե ինչպես են նրան տարել շտապ օգնության, կլինիկաների և հիվանդանոցի բժիշկները փորձել ախտորոշել նրա ախտանիշները։
Սկզբում շտապօգնության կլինիկան տղային նշանակել է հակավիրուսային դեղամիջոց, որն օգտագործվում է հերպեսի վիրուսներից առաջացած վարակների բուժման համար, քանի որ ենթադրել են, որ նա կարող է ունենալ Բելի կաթված։
Այնուհետև նա անընդմեջ այցելություններ է կատարել հիվանդանոց՝ սկզբում ենթադրաբար ախտորոշվելով հերպեսային գինգիվոստոմատիտ՝ բերանի խոռոչի և լնդերի վիրուսային վարակ է, ապա վերադարձել է հաջորդ օրը, երբ նրա դեմքի աջ կողմը թուլացել է ։
Մինչ կհոսպիտալացվեր, նրա ջերմություն է բարձրացել մինչև 39°C, առաջացել են կուլ տալու դժվարություն, շփոթվածություն և տեսողական հալյուցինացիաներ։ Այդ օրը նրա վիճակը արագորեն վատթարացել է։ Նրան տեղափոխել մանկական վերակենդանացման բաժանմունք։
Մանիտոբայի համալսարանի՝ Կանադայի մանկաբուժության և մանկական առողջության դեպարտամենտի բժիշկները հայտնել են, որ լուրջ կասկածներ ունեն կատաղության մասին: Տղան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց 17 օր անց։
Կատաղության վարակները Կանադայում հազվադեպ են հանդիպում: Կանադայի անասնաբուժական բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ 1924 թվականից ի վեր երկրում կատաղության պատճառով գրանցվել է մահվան 28 դեպք: