Նեղվածություն չունեմ, չեմ վերցնի մանդատը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
13:05 02/07/2026
Հայաստան

Նեղվածություն չունեմ, չեմ վերցնի մանդատը. Ալեն Սիմոնյան

«Ես ցանկացել եմ շարունակել պաշտոնավարելը, բայց գոյություն ունի կուսակցություն, վարչություն, ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը, չեմ շարունակի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում»,-  ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ նեղվածություն չունի. «Աշխատանքային պրոցեսը փոփոխություններ է ենթադրում: Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։

Ես վարչապետի հետ քննարկել եմ՝ չեմ վերցնի մանդատը, չեմ գա Ազգային ժողով։ Ուզում եմ մի քիչ հանգստանալ, սա հետպատերազմյան ծանր խորհրդարան էր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder