Վենեսուելայում երեք տարեկան երեխային ողջ են գտել երկրաշարժից վեց օր անց
Հասարակություն
09:54 02/07/2026
Աշխարհ

Վենեսուելայում երեք տարեկան երեխային ողջ են գտել երկրաշարժից վեց օր անց

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից վեց օր անց փլատակներից կենդանի են դուրս բերել երեք տարեկան մի տղայի։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Հորդանանի փրկարարական խմբին։

Երեխան դուրս է բերվել Լա Գուայրա նահանգում գտնվող նավի փլատակներից, ասել է ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Ռոդրիգեսը երեխայի փրկությունը որակել է որպես հույսի աղբյուր ժողովրդի համար։

Հորդանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց և կյանքին վտանգ չի սպառնում։

Անցյալ շաբաթ տեղի ունեցած 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժների զոհերի թիվը հասել է 1943-ի, ավելի քան 10,000 մարդ վիրավորվել է, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում։

ՆԱՍԱ-ի արբանյակային տվյալների նախնական գնահատման համաձայն՝ հզոր ցնցումները, հավանաբար, վնասել կամ ավերել են 58,870 շենք։

Փրկարարական գործողությունները սկսվել են երկրաշարժից առաջին երեք օրերից հետո  բավականին ուշ, որի ընթացքում, փորձագետների կարծիքով, փլատակների տակ մնացած մարդիկ կենդանի գտնվելու ամենամեծ հնարավորությունն ունեին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վենեսուելայում երեք տարեկան երեխային ողջ են գտել երկրաշարժից վեց օր անց