Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև
Իրավունք
17:15 02/07/2026
Հայաստան

Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

«Հաստատում եմ իմ դատապարտման լուրը, այսօր դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ»,- հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշում է, որ վերդիկտի, դրա հետևանքների և անելիքների մասին քիչ անց կներկայացնեմ ծավալուն պարզաբանումներ։

Հիշեցնենք՝ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակակվել էր 2025 թ.  հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտից՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 17-ին կայացրել էր էր  Կոչուբաևին երկու ամսով կալանավորելու որոշում։  Փաստաբանի խափանման միջոցը փոխվել էր հոկտեմբերի 28-ին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ալեքսանդր Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Հայկ Պերճի Պռոշյանի /Մկրտիչ Սրբազան/ կալանավորման հանգամանքների կապակցությամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կատարել է նշված քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի քննիչներին, հսկող դատախազի և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատարանի մասին արատավորող և նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկության հրապարակում:
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև