Գիտեմ՝ Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից նշանակալի տնտեսական ճնշման. Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Քաղաքական
12:45 02/07/2026
Հայաստան

Գիտեմ՝ Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից նշանակալի տնտեսական ճնշման. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

«Գիտեմ՝ Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից նշանակալի տնտեսական ճնշման, համարյա տնտեսական բռնության սահմանամերձ»,- Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Նա շարունակեց. «Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական միությունն առաջ է գալիս, քայլ է անում»։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ասաց, որ երկու հայտարարություն է անում. «Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու, ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը: Այս ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները մեծանան։

Այս 18 միլիոն եվրոն հունիսի սկզբին քննարկված 52 միլիոն եվրո օժանդակության փաթեթի վերջնական մասն է։

Երկրորդը՝ մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցներին, ինչը կազատականացնի Հայաստանի արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի ԵՄ։ Ձեր առևտրի 80 տոկոսը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի։

Այսպես մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99 տոկոս թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի համար, նաև 90 տոկոս ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա։

Սա ընդամենը սկիզբն է։

Հուլիսի կեսին փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ աշխատելու ձեր արտադրողների, արտահանողների հետ՝ օգնելու նրանց օգտվել բոլոր հնարավորություններից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder