«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը
Մշակույթ
16:18 02/07/2026
Հայաստան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնից։ 

Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեությունն Աբգարյանը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո- և հեռուստատեսային էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։

Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշները, մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026-ին հանդես է եկել գեներալ դը Գոլի դերում՝ Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։ Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին, 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր« և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder