Սխալմունք է, և մեռելng օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ պարզաբանումը
Հասարակություն
17:46 03/07/2026
Հայաստան

Սխալմունք է, և մեռելng օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ պարզաբանումը

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ԱԺ-ից հայտնում են, որ փոփոխության հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում:

Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder