Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարմիր աթոռ, դեղին համազգեստ, կեղտոտ ցելոֆան. Ավինյանի օրոք փոսերի մասին զգուշացումներն այս տեսքն ունեն
Մայրաքաղաքի սիրտ հանդիսացող Աբովյան փողոցում՝ Սուրբ Աննա եկեցուց մի քանի մետր այն կողմ արդեն մեկ շաբաթ՝ այս վիճակն է։ Փոսը բացել են ու չեն ծածկում, իսկ վարորդներին էլ զգուշության կոչ են անում չոր ճյուղն ու վրան քամուց փողփողացող նախ ցելոֆոնը, ապա նաև դեղին համազգեստը։

Այս տեսարանն առնվազն Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի ամոթն է. Երևան ժամանած հարյուրավոր զբոսաշրջիկներ ականատես են լինում, գուցե նաև լուսանկարում այս փնթի տեսարանը։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ վարորդներին զգուշացնելու համար օգտագործվում են ոչ ճանապարհային նշաններ։ Ավելի վաղ նման իրավիճակ էր Աբովյան փողոցին զուգահեռ Տերյան փողոցում, երբ հսկայական փոսի կողքը կարմիր աթոռ էին տեղադրել։
